Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«ՀԷՑ-ի առնվազն 51 տոկոսի փայատերը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը»

«ՀԷՑ-ի առնվազն 51 տոկոսի փայատերը  պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը»
05.06.2015 | 01:05

Այսօր Հայաստանի ներքաղաքական զարգացումներն ամբողջությամբ տեղափոխվել են սոցիալ-տնտեսական դաշտ: Էլեկտրաէներգիայի թանկացումը ստվերել է մյուս խնդիրները: Չնայած հարցի խիստ կարևորությանը, քաղաքական ընդդիմությունն ակտիվ չի պայքարում, փոխարենը հասարակական հատվածն է փորձում իր գլխի ճարը սեփական ուժերով տեսնել: Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ դիտարկմամբ էլ` ընդդիմությունը լավ հարմարվել է վարչակարգի հետ:
-Ընդդիմությունն անհաղորդ է սոցիալական, տնտեսական, քաղաքական կյանքին: ՀԷՑ-ի սարքած այս սաբոտաժից հետո խորհրդարանական ընդդիմությունն առնվազն պետք է էլցանցերի ազգայնացման հարց դներ, ոչ թե` բերեք տասը դրամը չորս կամ երեք դարձրեք,- «Իրատես»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:- Պետականությունը չպետք է անսահմանորեն թուլացնեին: Ռուսական կողմն ինչպե՞ս է թույլ տվել իր չինովնիկին այդքան չափն անցած կենցաղավարություն, և ինչու է դա հայաստանյան իշխանության, նաև ընդդիմության կողմից փոխըմբռնման արժանանում: ՀԷՑ-ի առնվազն 51 տոկոսի փայատերը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը: Մեր օլիգարխներն էլ լավ համագործակցում են օտարի հետ ու քամում ժողովրդից վերջին «կաթիլը»:
-Ընդդիմությունն այս իրավիճակում ի՞նչ պիտի անի:
-Եթե ընդդիմությունը վերջնականապես իրեն չի սպառել և ուզում է սեփական դեմքը փրկել, պետք է ազգայնացվող կառույցների ցանկ պատրաստի: Ռազմավարական նշանակություն ունեցող կառույցները, որոնք օտարին են վաճառված, մասնավորեցված են, պետք է հետ վերադարձվեն պետությանը: Այս հարցը պետք է կատեգորիկ դրվի, ու քննություն սկսվի, պարզվի` ովքե՞ր են այդ պայմանագրերը ժամանակին կնքել, բացահայտելուց հետո դրանց «տակից» հազար ու մի բան դուրս կգա: Ինչպե՞ս կարելի է մեր հացի, ջրի, լողանալու հարցը տալ օտարին: Բիբինն ո՞վ է, մյուսն ո՞վ է, որ խոսի կամ չխոսի:
-ՌԴ-ն Հայաստանին դաշնակից երկիր է համարվում: Այն, մեղմ ասած, շռայլությունները, որոնք այդ երկրի չինովնիկներն են թույլ տվել հայ ժողովրդի հաշվին, չպե՞տք է նաև ռուսաստանյան իշխանությունների ուշադրության կենտրոնում հայտնվեն:
-ՀԷՑ-ի հետ կապված այս պատմությունը, եթե միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվի, բացառելու է որևէ երկրի, նույնիսկ Չինաստանի, ռուսական կապիտալի հետ համագործակցելու ցանկությունը: Ո՞վ կուզի այսպիսի խայտառակ վիճակի հետ գործ ունենալ: Ռուսաստանի բարոյական պատասխանատվության հարցը կա: Ռազմավարական դաշնակցությունը բարոյական, քաղաքական և իրավական որոշակի պայմաններ է ենթադրում, ոչ թե բլեֆ: Կարծում էի` ռուսական պետությունն այս փաստին կարձագանքի: Էդ ի՞նչ եք անում, գնացել Աֆրիկա՞ եք մտել, էդ ի՞նչ մեքենաներ եք գնում, էդ ի՞նչ չտեսություններ են, որկրամոլնե՛ր: Իրենք կարծում են, թե հայերն իրենց գրպանում են, այդպես չէ՛: ՀՀ-ն, այդուհանդերձ, կարող է այնպիսի քայլեր անել, որոնք իրեն են ձեռնտու: Հետո՞ ինչ, որ ժողովուրդն այսօր ընկճված է, ուրեմն մազերը պիտի խուզել մինչև վե՞րջ:
-ՈՒրեմն ինչո՞ւ է լռում ՌԴ-ն:
-Կամ «գլուխը» խառն է ուկրաինական զարգացումներով, կամ էլ Տիգրան Մեծի կայսրությունը ստեղծած ժողովրդին նայում է ինչպես աֆրիկյան աբորիգենների: Սրանում նաև մեր մեղքը կա: Մենք բարեկամաբար պիտի ասենք` այս ամենը ցույց է տալիս, որ դուք հին, ցարական վերաբերմունք եք մեր հանդեպ ցուցաբերում: Վերակառուցվեք, որ համակիրներ ունենաք:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1142

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ